Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախն ու արցախահայությունը ադամանդի տիպիկ օրինակ են

Արցախն ու արցախահայությունը ադամանդի տիպիկ օրինակ են
07.07.2023 | 20:36

Ադամանդն աշխարհի ամենակարծր, միևնույն ժամանակ ամենաթանկ ու ամենագեղեցիկ նյութն ա։ Ինքը ձևավորվում ա 150 կիլոմետր խորության վրա։ Միլիոնավոր տարիների ընթացքում ածուխը սեղմվում ու ահռելի ճնշման պայմաններում վերածվում է բյուրեղի։ Սև զանգվածից մաքրամաքուր բյուրեղ ա դուրս գալիս։

Ինձ համար Արցախն ու արցախահայությունը ադամանդի տիպիկ օրինակ են. իրենք ամենաթանկն են, ամենագեղեցիկը, իրենք անասելի ճնշման տակ են, բայց իրենց ամրությունը ոչ ոք չունի ու չի ունենա։ Իրանք համատարած սև ածուխի մեջ միակ մաքուր կետն են։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 6726

Մեկնաբանություններ